Բենյամին Նեթանյահու. Իսրայելը կպաշտպանի նավարկության ազատությունը
Իսրայելը կպաշտպանի նավարկության ազատությունը,- ասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Հայֆայի ռազմածովային բազա այցելության ժամանակ։
«Ես պարզ նպատակ եմ դրել։ Ռազմածովային ուժերի և Իսրայելի նպատակն է ապահովել ծովային ուղիների և ծովային առևտրի ազատությունը, ինչը այդքան կարևոր է Իսրայել պետության համար», – ասել է Բենյամին Նեթանյահուն։
Նեթանյահուն այս հայտարարությունն արել է Հորմուզի նեղուցում տանկերների վրա հարձակումների մասին բազմիցս տարածվող տեղեկատվությունից հետո։ Բացի այդ, եմենցի շիա «հութիները» սպառնացել են հարձակվել Կարմիր ծովում նավերի վրա։