Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հատել է 1000-ի շեմը
Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հատել է 1000-ի շեմը

Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հատել է հազարի շեմը:

Վերջին մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել 47 մարդու մոտ: Ապրիլի 11-ին, Հայաստանում արձանագրված էր կորոնավիրուսով վարակվելու 966 դեպք: Վերջին մեկ օրում կորոնավիրուսի թեստ է հանձնել 680 մարդ, ընդհանուր՝ 7164 մարդ:

Այս պահի դրությամբ, հիվանդանոցներում բուժվում է 803 մարդ: Հայաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխանցմամբ, երկրում կորոնավիրուսից բուժվել է 197 մարդ, զոհվել՝ 13-ը: