Հայաստանում կորոնավիրուսի տարածումը դուրս է եկել վերահսկողությունից. Արսեն Թորոսյան
Հայաստանում կորոնավիրուսի տարածումը դուրս է եկել վերահսկողությունից. Արսեն Թորոսյան

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարում է, որ երկրում կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից:

Ինչպես նշել է Թորոսյանը, նախկինում Հայաստանում արձանագրվում էր օրական մոտ 50 դեպք, սակայն դրանցից բոլորն ուներ մեկ աղբյուր: Այժմ ամեն օր արձանագրվում են 16, 20, 30 նոր դեպքեր և դրանցից յուրաքանչյուրն ունի տարբեր աղբյուր:

«Կորոնավիրուսի տարածումը դուրս է եկել վերահսկողությունից: Այժմ մեր խնդիրն է, հայտնաբերել յուրաքանչյուր դեպք և անել այն, ինչ մինչ հիմա ենք արել – անցկացնել թեստավորում, հաստատել, կոնտակտում գտնվող անձանց մեկուսացնել, բուժել և հիվանդանոցից դուրս գրել առողջացած վիճակում: Մենք դա կանենք, քանի դեռ կարող ենք: Եթե ողջ ազգը թուլանա, այս գործողություններից որևէ մեկը պետք է դադարեցնենք: Մասնավորապես, ստիպված ենք թեստավորել և բուժել, իսկ մեկուսացում այլևս չենք կարողանա իրականացնել»,- հայտարարել է առողջապահության նախարարը:

Հայաստանում արձանագրված է կորոնավիրուսի 937 դեպք, ապաքինվել է 149 մարդ, մահացել՝ 11-ը: