Հայաստանում կողմերին կոչ ենք անում իշխանության փոխանցումը իրականացնել ապահովել սահմանադրության շրջանակներում
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը Հայաստանին կառուցողական երկխոսության կոչ է արել: Այս մասին ասված է ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ, Հեդեր Նյուարթի հայտարարության մեջ:
«Առաջիկա օրերին Հայաստանի ժողովուրդը և նրա ընտրյալ առաջնորդները նոր կառավարություն ձևավորելու գործընթացին սկիզբ դնելու պատմական հնարավորություն ունեն: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողական դիրքորոշում որդեգրել և իշխանության խաղաղ փոխանցումը իրականացնել Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված կարգով և օրենքի գերակայության սամաններում: Մենք ակնկալում ենք սերտորեն համագործակցել նոր կառավարության հետ՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների և Հայաստանի ընդհանուր շահերի բազմաթիվ ոլորտներն ու ուղղությունները»,-ասված է Հեդեր Նյուարթի հայտարարության մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan