Հայաստանում հայտնաբերվել է «Covid 19»-ով վարակվածների ևս 34 դեպք: Տեղեկությունը տարածում են հայկական ԶԼՄ-ները, որոնք հիմնված են երկրի Առողջապահության նախարարության տվյալների վրա:
ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում ասվում է, որ մինչ այժմ երկրում հաստատվել է 770 դեպք: Ըստ թեստերի արդյունքի, 3,258 քաղաքացու մոտ կորոնավիրուս չի հաստատվել:
Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ երկրում 686 հիվանդ է բուժվում, 43-ն արդեն ապաքինվել են իսկ յոթը մահացել: