Հայաստանում հաստատվել է կորոնավարակի առաջին դեպքը: Այս մասին իր ֆեյսբուքում գրում է երկրի վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշում է, որ վարակվածը 29 ամյա տղամարդ է, ով փետրվարի 28-ին կնոջ հետ միասին վերադարձել է Իրանից: Վարակվածն ինքն է գնացել բժշկական հաստատություն: Հայաստանի Հանրապետության վարչապետի խոսքով, հիվանդը իրեն լավ է զգում, սկզբում նրա մոտ նկատվել է ջերմություն, իսկ այժմ նա նման ախտանիշներ այլևս չունի: Դրա հետ մեկտեղ վարչապետի նշել է, որ նրա կինը կորոնավարակով վարակված չէ:
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ երկրում իրականացվում են առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականներով նախատեսված բոլոր միջոցառումները: