Հայաստանում ձերբակալվել է «Հայրենիք» ընդդիմադիր կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը
Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի քննիչները ձերբակալել են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին։ Այս մասին հայտնել են հայկական լրատվամիջոցները։
Տեղեկատվությունը հաստատել է նաև ընդդիմադիր գործչի փաստաբանը։
Ավելի վաղ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ իրեն անհայտ պատճառներով Հայաստանի կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի աշխատակիցները խուզարկել են Գալստյանի բնակարանը։
Ինչպես նշել է Վանեցյանը, «սա Հայաստանում քաղաքական հետապնդման ևս մեկ օրինակ է»։