Հայաստանում ցույցերի կազմակերպիչները հայտարարում են, որ նրանց նպատակը խորհրդարանի նիստի տապալումն է
Հայաստանում ցույցերի կազմակերպիչները հայտարարում են, որ նրանց նպատակը խորհրդարանի նիստի տապալումն է

Եթե ազգային ժողովը կհավաքվի, ապա կվերցնենք Երևանի վրա վերահսկողությունը,-այս հայտարարությունը արել է ընդիմադիր «Ելք» կուսակցության առաջնորդ, Նիկոլ Փաշինյանը: Լրատվությունն այս մասին տարածել է news.am հրատարակչությունը:

Փաշինյանի խոսքերով, ցուցարարների հիմնական նպատակը վաղը կայանալիք խորհրդարանի նիստի տապալումն է, որի ընթացքում պետք է ընտրեն ապագա վարչապետին:

Փաշինյանը կողմնակիցների հետ միասին գտնվում է քոլեջներից մեկի շենքում: Տեղական մամուլի լրատվությամբ, քոլեջի վարչությունը դիմակայությունից խուսափելու նպատակով որոշում է ընդունել բացել ուսումնարանի դռները: Ընդիմադիր «Ելք» կուսակցության առաջնորդը կոչ է արել ուսանողներին միանալ ցույցին:

Բողոքի ցույցերը Հայաստանում սկսվել են իշխող կուսակցության նախաձեռնությունից հետո: Իշխող կուսակցությունը վարչապետի պաշտոնին ներկայացրել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: