Հայաստանում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի է ունեցել բախում
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց հավաքված ցուցարարների և ոստիկանության միջև տեղի է ունեցել բախում:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը:
Ոստիկանությունը ցույցի ժամանակ արտակարգ դրության կարգը խախտելու համար ձերբակալել է 89 մարդ:
Ըստ տարածված տեղեկությունների՝ ձերբակալվածների թվում են նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմնակիցները առավոտվանից հավաքվել են Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց:
Նրանք պահանջում են երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Տեղեկացնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Ազգային անվտանգության ծառայություն է կանչվել հարցաքննության:
Համաձայն տարածված վարկածի՝ Ծառուկյանին մեղադրում են ընկերությունների ապօրինի գործողությունների մեջ, կուսակցության ղեկավարն ինքը հերքում է մեղադրանքը և հայտարարում, որ գործը քաղաքական դրդապատճառ ունի:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան