Հայաստանում չեն հաստատում Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին տեղեկությունը
Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախատեսված հանդիպման մասին տարածված տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, նշված հայտարարությունն արել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:
«Այս պահին նման հանդիպման մասին համաձայնություն չկա»,- հայտարարել է Բալայանը:
Հիշեցնենք, վերջին մի քանի օրն է, հայկական ԶԼՄ-ներով տարածվում էր Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հանարավոր հանդիպման մասին տեղեկություն:
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները վերջին անգամ միմյանց հանդիպել են 2017 թվականին, Ժնևում: