Հայաստանում Բագրատաշենի անցակետի մոտ գտնվող պիրոտեխնիկայի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է տուժել
Հայաստանում, Բագրատաշենի անցակետի մոտակայքում գտնվող պիրոտեխնիկայի պահեստում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի հետևանքով տուժել է երեք մարդ։ Նրանք տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։
Դեպքի վայրում մոբիլիզացվել է ՆԳՆ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական խմբի հինգ մարտական հաշվարկ, ջրատար և պարեկային խմբեր։
Այս պահին հրդեհը տեղայնացված է։