Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին: Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը:
Ավելի վաղ, Հայաստանի խորհրդարանը երկրորդ փորձով չընտրեց վարչապետ, ինչը, ըստ սահմանադրության, ավտոմատ կերպով նախատեսում է խորհրդարանի լուծարում:
Նշենք, որ ֆորմալ քվեարկությանը թեկնածուին չհաստատելու կապակցությամբ նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց խորհրդարանական մեծամասնության և ընդդիմադիր խմբակցությունների միջև: