Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 282 նոր դեպք, ապաքինվել է 636 պացիենտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 282 նոր դեպք, ապաքինվել է 636 պացիենտ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում «կովիդ 19»-ից մահացել է 13 պացիենտ, ևս երեք վարակվածի մահվան պատճառ է նշվում այլ հիվանդությունը:
Այս մասին տեղեկատվությունը տարածում են հայկական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի առողջապահության նախարարության, հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներին:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 3 178 թեստ:
Մայիսի 15-ի դրությամբ, համավարակի սկզբից ի վեր, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 220 729 դեպք, այստեղից ապաքինվել է 208 100 մարդ
Ինչ վերաբերում է մահացածների թվին, ապա նրանց թիվն հասել է 4 314-ի: Եվս 1 058 կովիդ վարակված մահացել է այլ հիվանդության պատճառով: