Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2383 նոր դեպք, մահացել՝ 29 վարակակիր
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2383 նոր դեպք, մահացել՝ 29 վարակակիր

Հայաստանում վերջին մեկ օրում կտրուկ ավելացել է կորոնավիրուսի դեպքերի թիվը: Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 2383 մարդու մոտ, վարակից մահացել է 29-ը պացիենտ: Այս պահի դրությամբ երկրի մասշտաբով բուժում է ստանում 28 548 վարակակիր:

Համավարակի մեկնարկից մինչ օրս, Հայաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 85 034 մարդու մոտ, զոհվել է 1272 մարդ, ապաքինվել՝ 53 257-ը:

Բացի այդ, Հայաստանի կառավարությունը քաղաքացիներին սահմանափակումները պահպանելու կոչ է անում:

Հիշեցնենք, Հայաստանի կառավարությունը երկրում կարանտինը երկարաձգել էր մինչև 2021 թվականի հունվարի 11-ը: