Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 125 նոր դեպք, մահացել է իննը պացիենտ
Վերջին 24 ժամում Հայաստանում կորոնավիրուս է հաստատվել 125 մարդու մոտ, ապաքինվել է 205 պացիենտ: Միևնույն ժամանակ, երկրում վերջին օր ու գիշերվա ընթացքում «կովիդ 19»-ից մահացել է իննը հիվանդ, ևս երեք վարակվածի մահվան պատճառ է անվանվում այլ հիվանդությունը: Տեղեկատվությունը տարածում են հայկական լրատվամիջոցները, հիմնվելով առողջապահության նախարարության, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներին:
Վերջին օր ու գիշերվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսի վրա փորձարկվել է 1 957 մարդ:
Հունվարի 31-ի դրությամբ, համավարակի տարածումից ի վեր, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 167 026 դեպք, այստեղից բուժվել է 157 519 պացիենտ:
Ինչ վերաբերում է մահացու դեպքերին, ապա Հայաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 3 080 մարդ, ևս 769 վարակվածներ մահացել են այլ հիվանդությունների պատճառով: