Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 192 նոր դեպք, մահացել է 27 հիվանդ

11:35, 18.10.2021

Վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1 192 դեպք, ապաքինվել է 996 պացիենտ, մահացածների թիվն ավելացել է 27-ով:

Տեղեկությունը տարածում են հայկական լրատվամիջոցները` հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Հոկտեմբերի 18-ի դրությամբ ակտիվ դեպքերի թիվը 21 212 է: Համավարակի սկզբից ի վեր

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 283 183 դեպք, որտեղից ապաքինվել է 254 932 հիվանդ:

Ըստ պաշտոնական տվյալների ՝ Հայաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 5 805 մարդ:

Նմանատիպ