Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունն իր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին կոչ է անում, դուրս չգալ Երևանից

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունն իր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին կոչ է անում, դուրս չգալ Երևանից: Համապատասխան հրահանգը հրապարկվել է ԱՄՆ-ի դեսպանության պաշտոնական կայքէջում:

«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական հակամարտությունը շարունակվում է։ Դեսպանատունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին, հետաձգել ոչ կարևոր ուղևորությունները երկրի ներսում։  Դեսպանությունը իր աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին հրահանգել է դուրս չգալ Երևանի սահմաններից»,- ասվում է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ:

Բացի այդ, ԱՄՆ-ի դեսպանությունը մինչ այդ տրված նախազգուշացման համաձայն, իր քաղաքացիներին կոչ է անում, խուսափել Երևանից հարավ, Սևանից Արևելք և M4 և M16 ավտոմայրուղիներից, Դիլիջանի ազգային պարկից դեպի Տավուշի մարզի Վրաստանի սահման ուղևորություններից, չայցելելել Լեռնային Ղարաբաղ: