Հայաստանն ու Վրաստանը չեն կարող վտանգ ներկայացնել միմյանց համար, վարչապետ ընտրվելուց հետո այս ձևաչափը դրել եմ մեր երկրների հարաբերությունների հիմքում. Նիկոլ Փաշինյան
Հայաստանն ու Վրաստանը չեն կարող վտանգ ներկայացնել միմյանց համար, վարչապետ ընտրվելուց հետո այս ձևաչափը դրել եմ մեր երկրների հարաբերությունների հիմքում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը չի կարող Վրաստանի անվտանգության համար վտանգավոր լինել և ոչ էլ Վրաստանն է վտանգ ներկայացնում Հայաստանի համար, վարչապետ ընտրվելուց հետո, իմ առաջին այցի ժամանակ ես այդ բանաձևը դրել եմ մեր պետությունների հարաբերությունների հիմքում,- այս մասին Հայաստանի վարչապետ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Վրաստանի կառավարության գրասենյակում, վարչապետ Գիորգի Գախարիայի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ:

Ինչպես նշել է Փաշինյանը, Վրաստանի և Հայաստանի հարաբերություններում գոյություն ունի հսկայական չօգտագործված ներուժ:

«Մեր օրակարգի ամենակարևոր մասը այս ներուժի օգտագործումն է: Կարծում եմ, ունենք բազմաթիվ հնարավորություններ մեր տնտեսական հարաբերությունները բարձրացնենք էլ ավելի մեծ մակարդակի: Այս առումով կարևոր է նաև ժողովրդավարացումը: Իմ պատկերացմամբ, եթե Վրաստանն ու Հայաստանը ընկալվում են որպես ժողովրդավարական տարածքներ, ապա մեր երկրների գրավչությունը էլ ավելի կավելանա: Մենք հարգանքով ենք վերաբերվում Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման ձգտմանը: Հայաստանը չի կարող Վրաստանի անվտանգության համար վտանգավոր լինել և ոչ էլ Վրաստանն է վտանգ ներկայացնում Հայաստանի համար, վարչապետ ընտրվելուց հետո, իմ առաջին այցի ժամանակ ես այդ բանաձևը դրել եմ մեր պետությունների հարաբերությունների հիմքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: