Հայաստանն ու Ադրբեջանը տեղեկատվություն են տարածել կրակ բացելու մասին

13:28, 16.08.2021

Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանի Երասխ հատվածումադրբեջանական կողմից դիպուկահարի կրակոցից զոհվել է մեկ հայ զինվոր՝ Վահան Թաթոսյանը:

Բացի այդ, ըստ ՊՆ-ի, ադրբեջանական կողմը սադրիչ գործողություններ է իրականացրել և դիրքային գրոհի փորձ կատարել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի հատվածում: Նախարարությունից հայտնում են, որ հայկական կողմը ձեռնարկել է համապատասխան միջոցներ, որոնց արդյունքում հակառակորդը կրել է կորուստներ:

Իր հերթին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանը կրակ է բացել ադրբեջանական ռազմական դիրքերի ուղղությամբ:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Բասարկեչյարսկի շրջանի Զերքենդ գյուղում տեղակայված հայկական զինված ուժերը կրակ են բացել Քելբաջարի շրջանի Յուհար Այրիմ գյուղում տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ: Բացի այդ, ըստ նախարարության, հայկական կողմը գնդակոծել է Ադրբեջանի դիրքերը Շուշա քաղաքի մերձակայքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսական զորքերը: Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հայկական կողմը խոշոր տրամաչափի զենքերով կրակել է նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանում տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ, ինչը հանգեցրել է պատասխան կրակի ադրբեջանական կողմից: Նրանց խոսքով, ադրբեջանական կողմից զոհեր չկան, իսկ օպերատիվ իրավիճակը տեղում վերահսկում են Ադրբեջանի զինված ուժերը:

Նմանատիպ