Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են սահմանային գոտում սադրանքների մեջ
Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են սահմանային գոտում սադրանքների մեջ:
Հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը, գրում է, որ օգոստոսի 6-ի կեսօրից ադրբեջանական բանակի ստորաբաժանումները գնդակոծում են հայկական դիրքերը՝ Երասխի շրջանում: Տեղի բնակիչների խոսքով, կրակոցից առաջ պայթյուն է հնչել և սահմանամերձ հատվածում բռնկվել հրդեհ:
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները խոսել են հայ-ադրբեջանական սահմանային գոտում տիրող իրավիճակի մասին: Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, Իլհամ Ալիևը Ռեջեփ Թայիփ Էրդողանին ասել է, որ ադրբեջանական բանակը համարժեք պատասխան է տվել հայկական սադրանքներին: Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները խոսել են հակամարտության ավարտից հետո տարածաշրջանում ընթացող գործընթացների մասին: