Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարը հանդիպել է ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդների հետ

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Օնիկ Գասպարյանը հանդիպել է ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդների հետ: Տեղեկությունը տարածում է տեղի մամուլը:

«Դաշնակցության» ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հայտարարությամբ, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները մի քանի ժամից կտարածեն հատուկ ուղերձ:

«Հանդիպման ժամանակ քննարկել ենք երկրում ստեղծված իրավիճակը: Հանդիպման մասնակիցնները համաձայնում են, որ երկրի ներսում պարտադիր է կայունություն: Դիմում եմ ժողովրդին – պահպանել հանգստություն, մենք դեռևս ռազմական դրության մեջ ենք: Խորհրդակցություններից հետո առաջիկա ժամերին հանդես կգանք հայտարարությամբ և կխոսենք ստեղծված իրավիճակից ելքի ուղիների մասին»,- հայտարարում է Սաղաթելյան:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշ գիշեր հայտարարեց, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրել է համաձայնագիր, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցում: Հայաստանի վարչապետի հայտարարությանը Երևանում հետևել է բողոք: Երևանի Հանրապետության հրապարակում հավաքվել են հարյուրավոր մարդիկ: Ցուցարարների միի մասը ներխուժել է կառավարության տուն: Ցուցարարները ֆիզիկական հաշվեհարդար են տեսել Հայաստանի խորհրդարանի նախագահի հետ: Հայաստանի վարչապետը քիչ անց տարածված հայտարարության մեջ նշել է, որ այլ ելք չուներ:

Համաձայնությանը տոն է հետևել Բաքվի փողոցներում: Հայտարարությամբ է հանդես եկել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ում խոսքով, «Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում դրվել է վերջակետ»: Ալիևի մեկնաբանմամբ, համաձայնության կետերից մեկը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ խաղաղարար առաքելությունն է:

Արդեն հրապարակվել է նաև կնքված համաձայնագրի տեքստը: 9 կետից բաղկացած համաձայնագրի կետերից մեկը Լեռնային Ղարաբաղում մոտ 2000 ռուս խաղաղապահի տեղակայում է նախատեսում: