Հայաստանի զինված ուժերը պարբերաբար մատակարարվում են Գյումրու ռուսական ռազմաբազայից. Իլհամ Ալիև

Գյումրու ռուսական ռազմաբազայից պարբերաբար մատակարարվում են Հայաստանի զինված ուժերը,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ իտալական «Ռայ 1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Ադրբեջանի նախագահի խոսքով, մարտական գործողությանը Թուրքիայի զինվորականների մասնակցությունը կեղծ է և դրա ապացույցներ չկան:

«Այն, որ Ադրբեջանի տարածքում են գտնվում թուրքական «F-16» տիպի ինքնաթիռները, նրա արդյունքն է, որ նախքան հակամարտության մեկնարկը մենք անցկացրեցինք համատեղ զորավարժություններ: Մենք չենք խոսում այն մասին, թե ռուսական քանի «ՄԻԳ-29» և «ՍՈՒ-30» է գտնվում Հայաստանի տարածքում: Չենք խոսում, որ Գյումրիի բազայում գտնվում է 5000 ռուս զինծառայող և այնտեղից պարբերաբար ռազմամթերքով մատակարարվում է Հայաստանի զորքը»,- հայտարարել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահի հայտարարությամբ, Հայաստանի վարչապետը պետք է ասի, որ ադրբեջանցիները վերադառնում են Լեռնային Ղարաբաղ, այդ թվում՝ քաղաք Շուշի: