Հայաստանը Ռուսաստանի որոշ շրջաններից արգելել է խոզի մսի և թռչնի ներմուծումը
Հայաստանի Ռուսաստանի որոշ շրջաններից ժամանակավորապես արգելել է խոզի մսի և թռչնի ներմուծումը: Ինչպես հայտնում են Հայաստանի գյուղատնտեսության մթերքի անվտանգության պետական ծառայությունը, նշված որոշման նպատակը Հայաստանում աֆրիկական ժանտախտի և թռչնի գրիպի տարածումից խուսափումն է:
Ներմուծման արգելքը գործելու է օգոստոսի 28-ից: Արգելքը տարածվում է կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի եւ այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, կաշվե, աղիքային հումքի, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի եւ լրացակերերի, բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային եւ ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի վրա։