Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է ադրբեջանական զորքի երեք բրիգադի ոչնչացման մասին

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, ոչնչացրել են Ադրբեջանի զորքի երեք բրիգադ:

«Երեք բրիգադ, հասկացողը լավ գիտի դա ինչ է։ Փառք հայոց բանակին»,- գրում է Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը սոցիալական ցանցում:

Հայաստանի պաշտպանության գերատեսչության փոխանցմամբ, գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ, սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։

Երևանում ասում են, որ հերթական հրետանային հարձակումից հետո, Ադրբեջանի բանակի երեք բրիգադի մնացորդները խուճապահար լքել են մարտի դաշտը: Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է նաև Ադրբեջանի զորքերի վառելիքաքսուքային պահպանման բազայի ոչնչացման մասին: