Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի նախագահի Հադրութ քաղաքն ազատագրելու վերաբերյալ հայտարարությունը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի նախագահի Լեռնային Ղարաբաղի Հադրութ քաղաքն ազատագրելու վերաբերյալ հայտարարությունը:

Այս մասին Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրել է իր ֆեյսբուքի էջում:

«Ես հենց հիմա Հադրութում եմ և չգիտես ինչու մենակ հայերի եմ տեսնում»,- գրում է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ  մինչ այդ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղի Հադրութ քաղաքի և մի քանի գյուղերի ազատագրման մասին:

Իլհամ Ալիևի ուղերձը հեռարձակվում էր պետական հեռուստատեսությամբ: