Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է երկու զինվորականի անհետ կորելու մասին
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ իրենց երկու զինվորներն անհետ կորած են:
Հայաստանի Պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն, հուլիսի 14-ի առավոտյան կապը խզվել էր երկու զինծառայողների հետ, ովքեր ծառայողական գործերով տեղաշարժվում էին մեքենայով:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի զինված ուժերի հետ քննարկում են անհեյտ կորած զինծառայողների ադրբեջանական կողմում գտնվելու հավանականությունը: