Հայաստանի պաշտպանության նախարար է նշանակվել Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականը
Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Վաղարշակ Հարությունյանը: Տեղեկությունն այս մասին տարածում է տեղի մամուլը: Նախքան պաշտպանության նախարար նշանակվելը, նա եղել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականը:
Հիշեցնենք, որ այսօր հրաժարական է տվել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ով պաշտոնն զբաղեցնում էր 2018 թվականից: