Հայաստանի կրթության նախարար. Միխեիլ Սաակաշվիլին պետք է զրկվի Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչումից
Հայաստանի կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությամբ, Միխեիլ Սաակաշվիլին պետք է զրկվի Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչումից: Այս մասին Արայիկ Հարությունյանը գրել է «ֆեյսբուքի» էջում:
«Այսօր որոշում եմ կայացրել դիմել Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին բուհի պատվավոր դոկտորի կոչումից զրկելու խնդրանքով»,- գրում է Հայաստանի ԿԳՄՍ նախարարը:
Նրա խոսքով, այս որոշումը նա կայացրել է Սաակաշվիլու կողմից Ադրբեջանին աջակցելու պատճառով:
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածք է, և դա ոչինչ չի կարող փոխել: Նրա խոսքով, բոլորը, ովքեր տարհանվել են այդ շրջանից, իրավունք ունենք վերադառնալ իրենց տներ և ով արդեն ապրում է, նրանք իրավունք ունեն խաղաղ ապրելու: