Հայաստանի կառավարությունը բացատրում է ՄԱԿ-ում Վրաստանի բանաձևերի հակառակ դիրքորոշումը
Հայաստանի կառավարությունում բացատրում են, թե ինչու են հակարակվում ՄԱԿ-ում Վրաստանի կողմից նախաձեռնած բանաձևին, որը նախատեսում է փախստականների վերաբնակեցում Աբխազիայի և Ցղինվալիի տարածաշրջաններում։
«Վրաստանում բավականին ցավալի են արձագանքում հայաստանի այս դիրքորոշմանը։ Ինչի չ՞ի կարող երկիրը, օրինակ, թեկուզ կվեարկությունից խուսափել», – առաջին ալիքի լրագրողը այս հարցով է դիմել հայաստանի արտաքին գործակալության մամլոքարտուղա Տիգրան Բալոյանին և արտաքին հարաբերությունների հարցերում Հայաստանի վարչապետի խորհրդատու Արսեն Խառատյանին։
Հայաստանի կառավարությունում ընդունում են, որ կողմի հետ այս թեմայի շուրջ խոսակցությունը արդեն բազում տարի է ինչ ընթանում է։
«Մենք վրացի գործընկերներին առաջարկել ենք ամենաբարձր մակարդակով `համաձայնել և ձեռնպահ մնալ միմյանց դեմ բանաձևերի քվեարկությունից: Նաև չստորագրենք հայտարարություններ, որոնք հակասում են Վրաստանի և Հայաստանի շահերին: Մենք սա առաջարկեցինք ամենաբարձր մակարդակով: Վրացական կողմը մինչ այս պատասխանում էր, որ չի կարող: Սրանում է հարցը», – ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Հայաստանի վարչապետի խորհդատու Արսեն Խառատյանի տեղեկությամբ, կողմերի միջև կա որոշակի համաձայնություն, որ միջազգային կազմակերպություններում առանձին հարցերի վերաբերյալ տարաձայնությունները բացասաբար չեն անդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա:
«Եկեք խոսենք, համաձայնվենք։ՄԱԿ-ում կա բանաձև, երբ Վրաստանը դուրս է գալիս Հայաստանի հետաքրքրությունների դեմ», – նշել է Խառատյանը։
Այն հարցին, թե ՄԱԿ-ի բանաձևին Հայաստանի տարբերվող դիրքորոշումը արդյոք չի հանգեցնի Ռուսաստանի բացասական արձագանքմանը, Նիկոլ Փաշինյանի խորհրդատուն հայտարարել է
«Դուք կարող եք տեսնել, թե ինչպիսին է միջազգային կազմակերպություններում Հայաստանի կողմից քվեարկությունը և այս հարցի պատասխանը պարզ կլինի», – ավելացրեց Արսեն Խառատյանը