Հայաստանի իշխանությունն Ադրբեջանին մեղադրում է Մարտակերտ քաղաքը ռազմական ինքնաթիռներով ռմբակոծելու մեջ
Հայաստանի իշխանությունն Ադրբեջանին մեղադրում է Մարտակերտ քաղաքը ռազմական ինքնաթիռներով ռմբակոծելու մեջ: Հայկական մամուլի փոխանցմամբ, ավիահարձակումների հետևանքով վնասվել են շենքեր, սակայն զոհեր չկան:
Հայաստանի կառավարությունը Ադրբեջանին մեղադրում է միջազգային կոնվենցիայի նորմերը խախտելու մեջ և հայտարարում, որ ադրբեջանցի զինծառայողներն արգելված զինատեսակները կիրառում են խաղաղ բնակչության դեմ:
Հայկական մամուլի փոխանցմամբ, Ռուսաստանը չճանաչված Լեռնային Ղարաբաղ է ուղարկել 50 տոննա մարդասիրական օգնություն: Տարածվում է տեղեկություն, որ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը հետաձգվել է և կանցկացվի հոկտեմբերի 30-ին: