Հայաստանի ԱԺ-ը նոր վարչապետի ընտրության հարցը քննարկելու է մայիսի 8-ին
Հայաստանի խորհրդարանը նոր վարչապետի ընտրության հարցը քննարկելու է մայիսի 8-ին, հատուկ նիստին: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությամբ, նիստն սկսվելու է 12:00-ին:
Հայաստանի Սահմանադրության համաձայն, եթե չհաջողվի ընտրել վարչապետի, քվեարկությունից մեկ շաբաթում պետք է նշանակվեն վարչապետի ընտրություններ: Եթե կառավարության ղեկավարին երկրորդ անգամ ևս չհաջողվի ընտրել, խորհրդարանը պետք է լուծարվի, որից հետո կնշանակվեն խորհրդարանական ընտրությունները:
Ստեղծված ճգնաժամային իրավիճակից ելնելով, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը բոլոր կուսակցական ուժերին «բանակցությունների սեղանի շուրջ» նստելու կոչ է անում:
Կարապետյանի խոսքով, կառավարության ղեկավարի ընտրությունը պետք է տեղի ունենա միայն խորհրդարանում և այլ միջոց գոյություն չունի:
Բողոքի ակցիաների ֆոնին, հայտարարություն է տարածել նաև Հայաստանի նախագահը: Արմեն Սարգսյանն ասում է, որ ճգնաժամից դուրս գալու համար առաջիկա շաբաթների ընթացքում պետք է շարունակվեն խորհրդակցությունները:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԺ պատգամավորները չեն աջակցել Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն: Այսօր Հայաստանի ընդդիմությունը վերսկսել է համընդհանուր անհնազանդության ակցիաները: