Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի մասին դիմում է գրել
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի մասին դիմում է գրել: Այս մասին տեղեկություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Աննա Նաղդալյանը: Նա սոցիալական ցանցով հայտարարություն էր տարածել արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին:
«Մեծարգո պարոն վարչապետ, խնդրում եմ ընդունել իմ հրաժարակը: Շնորհակալություն եմ հայտնում այս շրջանում վստահության և համատեղ աշխատանքի համար»,- գրում է Մնացականյանը: