Հայաստանի ԱԳ նախարար. Բաքվում վտանգավոր հաշվարկ է ձևավորվում, որ իրենք կարող են չլսել միջազգային հանրության մոտեցումն այս խնդրում, դա վստահաբար, ունի իր հետևանքները
Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանը և Հարավային Կովկասը նման վտանգների առջև են, որը հիմնված է Թուրքիայի բռնագրավող քաղաքականությանը,- այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Երևանում հույն գործընկերոջ, Նիկոս Դենդիասի հետ անցկացված մամլո ասուլիսին:
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով, Ադրբեջանն Արցախի բնակչության դեմ իրականացնում է ագրեսիա և դրան ներգրավված է Թուրքիան, որն արտահայտվում է ոչ միայն ռազմական մասնակցությամբ, այլ՝ արտասահմանցի զինված ահաբեկիչներ ուղարկելով:
«Թուրքիան ձգտում է ընդլայնել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի աշխարհագրությունն ու հարձակվում է խաղաղ բնակչության վրա: Ադրբեջանի ռազմական հանցագործողությունները փաստագրվել են: Ագրեսիայի հետևանքով ավելանում է բռնի տեղահանվածների թիվը, ոչնչացված է Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքը: Դժվար է թաքցնել, որ մեր հայրենակիցների դեմ իրականացվում է ագրեսիա: Հարձակվում են Արցախի բնակչության, խաղաղ քաղաքացիների վրա: Նրանք ուժ գործադրելով, պատերազմով և ագրեսիայով փորձում են լուծել հարցը: Ամենակարևոր հարցը, որը կշեռքի վրա է, դա Արցախի բնակչությունն է, որը պաշտպանում է գոյության իրավունքը: Հայաստանը` հանդիսանալով մեր հայրենակիցների անվտանգության միակ երաշխավորը, եղել և մնում է նրանց պաշտպանը և աջակիցը:
Ամենահիմնական խնդիրներից մեկն այն է, որ երկու նոր հանգամանքները` Թուրքիայի գործոնը և միջազգային ահաբեկիչների գործոնը, ստեղծել են ամենավտանգավոր հաշվարկը Բաքվում, որ իրենք կարող են չլսել միջազգային հանրության մոտեցումն այս խնդրում: Դա, բնականաբար, վտանգավոր է ու միևնույն ժամանակ, վստահաբար, ունի իր հետևանքները: Մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումն առաջնային, գերակա խնդիրն է, այսօր նաև արտահայտվում է այն փաստով, որ սա ամենից բացի նաև պաշտպանության միջոց է»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը: