Հայաստանը խնդրել է Իրանին թույլ չտալ ադրբեջանական բանակի ստորաբաժանումներին հատել Արաքս գետը
Հայաստանը խնդրել է Իրանին թույլ չտալ ադրբեջանական բանակի ստորաբաժանումներին հատել Արաքս գետը

Հայկական կողմը խնդրանքով դիմել է Իրանին, թույլ չտալ Ադրբեջանի բանակի ստորաբաժանումներին հատել Արաքս գետը: Այս մասին կայացած ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ՝ Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ Հովհաննիսյանի, իրանական կողմից կա արձագանք, և ոչ միայն քաղաքական հայտարարությունների տեսքով:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով հարցի նրբությունը, Հայաստանի կառավարության ներկայացուցիչը մանրամասների մասին չի զրուցել:

Երևանում ասում են, որ մարտերը շարունակվել են անցած գիշեր և այսօր առավոտյան: Հակառակորդը փորձել է ուժերը կուտակել Արաքսի հովտում, սակայն հայկական հրետանում ճշգրիտ կրակով հետ է նահանջել: Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությամբ, ադրբեջանական ստորաբաժանումները փորձում են օգտվել նրանից, որ Արաքսը սահմանային գետ է և հայկական կողմը այդ կապակցությամբ կոչ է արել Իրանին, թույլ չտալ ադրբեջանական ուժերին հատել գետը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է տարածում շուրջ 200 ադրբեջանցի զինվորների մահվան մասին: