Հայաստանը պատրաստ է գերիների դիմաց Ադրբեջանին հանձնել ականապատված դաշտերի քարտեզները

15:59, 15.10.2021

Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է գերիների դիմաց Ադրբեջանին հանձնել ականապատված դաշտերի քարտեզները: Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը տեղի ունեցավ տեսաժողովի տեսքով:

Ըստ Հայաստանի ղեկավարի, չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 8-րդ հոդվածին, ադրբեջանական կողմը դեռ չի վերադարձրել բոլոր հայ գերիներին:

Փաշինյանը կրկնել է պաշտոնական Երեւանի պատրաստակամությունը Ադրբեջանին հանձնելու ականապատված դաշտերի քարտեզները, որոնք բխում են նրա անվտանգության շահերից:

Նմանատիպ