Հայաստանը և Վրաստանը զբոսաշրջիկներին պետք է առաջարկենք համատեղ փաթեթներ. Հայաստանի փոխվարչապետ

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությամբ, Վրաստանի և Հայաստանի միջև զբոսաշրջության սեկտորում հնարավոր է համագործակցության ակտիվացում:

Գրիգորյանի խոսքով, համատեղ փաթեթները զբոսաշրջիկների համար կլինեն հետաքրքիր:

«Կարելի է ասել, յուրաքանչյուր երկրորդ զբոսաշրջիկ, ով այցելում է Երևան, այնուհետև մեկնում է Թբիլիսի, կամ հակառակը: Մենք կառավարում ենք այս գործընթացը: Կա զարգացման ներուժ և այս ամենին պետք է խթանել: Վրաստանի և Հայաստանի համատեղ տուրիստական փաթեթները կլինեն հետաքրքիր»,- նշել է փոխվարչապետը՝ լրագրողների հետ զրույցում: