Հայաստանը և Ադրբեջանը միմյանց մեղադրում են հրադադարի համաձայնությունը խախտելու մեջ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը կրկին լարված է: Կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի համաձայնությունը խախտելու մեջ:
Հայաստանի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ գիշերը Ադրբեջանի զինված ուժերը Ղարաբաղի արևելյան մասում գտնվող բնակավայրի ուղղությամբ բացել են կրակ: Արդյունքում, զոհվել է մեկ մարդ:
Ադրբեջանում հերքում են այս մեղադրանքը: Երկրի նախագահ Իլհամ Ալիևը երեկվա ելույթում հայտարարել է, որ Ադրբեջանի զորքը գրավել է ևս 6 բնակավայր: Բաքվում հայտարարում են, որ Հայաստանի զորքը շարունակում է ռմբակոծել խաղաղ բնակավայրերը: Նրանց փոխանցմամբ, մեկ անգամ ևս թիրախ է դարձել Տերտերը, որտեղ զոհվել է 4 մարդ: Ադրբեջանի փոխանցմամբ, Հայաստանից կրակ է բացվում նաև Աղջաբադի, Գերենբոյի և Աղդամի շրջանների ուղղությամբ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունները վերսկսկվել էին սեպտմբերի 27-ից: