Հայաստանը և Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ տեղեկություն են տարածում
Չճանաչված Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հայտարարել են, որ անցած գիշեր Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են հարձակվել բնակավայրերի վրա:
Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ, հրետանային կրակ է արձակվել Մարտունի և Ասկերան շրջանների գյուղերի ուղղությամբ: Հայկական կողմի պնդմամբ, հարվածներն իրականացվել են ինչպես բնակեցված տարածքների, այնպես էլ մոտակա գյուղատնտեսական օբյեկտների վրա:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկություն է տարածում նաև ադրբեջանական կողմը:
Երկրի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, գիշերվա ընթացքում ռազմաճակատի տարբեր ուղղություններում մարտերը շարունակվել են տարբեր ուժգնությամբ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով, հակառակորդ կողմը կրակ է բացել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ: Ըստ պաշտոնական Բաքվի, Ադրբեջանի ուժերն ընդլայնել են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքները: Ադրբեջանում ասում են, որ ոչնչացվել է հակառակորդի մեծ քանակությամբ կենդանի ուժ և տեխնիկա: