Հայաստանը բացել է իր ցամաքային սահմանները օտարերկրացիների համար: Այս մասին հաղորդում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Համապատասխան որոշումը կայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
«Այսուհետ բոլոր օտարերկրացիները կարող են Հայաստան մուտք գործել ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ճանապարհով: Դրա համար օտարերկրյա քաղաքացիները պետք է ներկայացնեն «կովիդ 19»-ի վրա իրականացրած «Փի Սի Ար» թեստի բացասական պատասխանը, որն կատարվել է վերջին 72 ժամվա ընթացքում», – ասված է հայտարարության մեջ: