Հայաստանը ակընկալում է, որ Թուրքիան լրջորեն կվերանայի իր ագրեսիվ քաղաքականությունը Երևանի նկատմամբ. Հայաստանի ԱԳ նախարար
Հայաստանը ակընկալում է, որ Թուրքիան լրջորեն կվերանայի իր ագրեսիվ քաղաքականությունը Երևանի նկատմամբ, – այս մասին Հայաստանի արտաքին գործերի նախարար, Արա Այվազյանը հայտարարել է մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում:
Հայաստանի արտգործնախարարի խոսքով, Երևանը բազմիցս հանդես է եկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությամբ, սակայն վերջին նախաձեռնությունը ՝ Ցյուրիխի գործընթացը, խափանվել է Թուրքիայի կողմից:
«Մենք թշնամիներ չենք փնտրում, բայց երկկողմ հարաբերություններում կարևոր է փոխադարձության սկզբունքը: Հայաստանը ակընկալում է, որ Թուրքիան լրջորեն կվերանայի իր ագրեսիվ քաղաքականությունը Երևանի նկատմամբ», – հայտարարել է Այվազյանը: