Հայ-վրացական համագործակցությունը շարունակվում է փոխադարձ վստահության մթնոլորտում. Կարեն Կարապետյան
Հայ-վրացական համագործակցությունը շարունակվում է փոխադարձ վստահության մթնոլորտում,- այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը, ով հանդիպել է Հայաստանում այցով գտնվող Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլուն: Հանդիպումից հետո կողմերն արել են համատեղ հայտարարություններ:
Նրա գնահատմամբ, այսօրվա հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ընթացել է ջերմ և կառուցողական միջավայրում:
Քննարկել ենք ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային հարցեր: Զրուցել ենք համագործակցության հնարավոր ուղղությունների մասին: Այն քայլերի մասին, որոնք պետք է արվեն տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ: Զրուցել ենք զբոսաշրջության և առողջապահության ոլորտների մասին:
Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, հանդիպմանը խոսքը վերաբերել է պատմամշակութային ժառանգության հուշարձանների վերականգնմանը: