Հավերժ հիշելու եմ Իլիա Երկրորդի խոսքերը, որոնք նա ինձ ասաց առաջին հանդիպման ժամանակ. Լուկաշենկո

16:09, 23.03.2018

Շատ եմ գնահատում, որ Դուք մշտապես գտնում եք ինձ հետ հանդիպման ժամանակ, իսկ ես խոստանում եմ, որ հաճախ կայցելեմ ձեր գեղեցիկ քաղաք, գեղեցիկ երկիր,- այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ հանդիպման ժամանակ:

«Ես հավերժ հիշելու եմ Ձեր խոսքերը, որոնք դուք ինձ ասացիք, երբ ես առաջին անգամ ոտք դրեցի այս շենք: Դուք ինձ ասացիք, թե որքան ժամանակ եք ինձ սպասել այստեղ: Ես դա հիշում եմ և շատ գնահատում, որ Դուք մշտապես գտնում եք ինձ հետ հանդիպման ժամանակ, իսկ ես խոստանում եմ, որ հաճախ կայցելեմ ձեր գեղեցիկ քաղաք, գեղեցիկ երկիր»,- հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նրա խոսքով, վրաց և բելառուս ժողովրդի միջև մշտապես եղել են ջերմ հարաբերություններ:

 

 

Նմանատիպ