Հավատում եմ, որ 100 տարի առաջ տված երդումն այսօր կիրականացնենք մինչև վերջ և Վրաստանը կհաստատվի որպես հզոր և անկոտրում ժողովրդավարական պետություն. Կվիրիկաշվիլի
Հավատում եմ, որ 100 տարի առաջ տված երդումն այսօր կիրականացնենք մինչև վերջ և Վրաստանը կհաստատվի որպես հզոր և անկոտրում ժողովրդավարական պետություն. Կվիրիկաշվիլի

Հավատում եմ, որ 100 տարի առաջ տված երդումն այսօր կիրականացնենք մինչև վերջ և Վրաստանը կհաստատվի որպես հզոր և անկոտրում ժողովրդավարական պետություն,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ նորակոչիկների երդմնակալության արարողությունից հետո խոսքով ելույթ ունենալիս:

Ինչպես նշել է վարչապետը, այսօր, երբ Վրաստանի երկու շրջան օկուպացված է, հատկապես կարևոր է միջազգային համադաշնության, բարեկամ և գործընկեր երկրների, Եվրամիության աջակցությունը:

«Բոլորին ցանկանում եմ շնորհակություն հայտնել աջակցության համար, պետության շինարարության գործում օգնելու համար, հատկապես գլխավոր ռազմավարական գործընկերոջը, Ամերիկայի միացլյալ նահանգներին, որի հետ համագործակցությունը ստանում է աննախադեպ մասշտաբ:

Այս մեծ պատմական օրը նշելու համար մեզ հետ են Վրաստանի առաջին ժողովրդարական հանրապետության հիմնադիրների սերունդները: Բարի գալուստ հայրենիք:

Շնորհավորում եմ այս հրաշալի տոնը ողջ Վրաստանին, յուրաքանչյուր քաղաքացու, արտասահմանում բնակվող մեր հայրենակիցներին»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին: