Բեռլինում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում, առաջին տեղը զբաղեցնող ամերիկացի Ֆաբիանո Կարուանան սևերով պարտվեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակին և այս պահին 7 միավորով այս երկու շախմատիստները գտնվում են առաջին տեղում:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: 54-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին ոչ ոքի արդյունքի:
Լևոն Արոնյանը 4 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը, Գրիշչուկն ունի 6.5 միավոր և չինացի Դին Լիրենի ու ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը: 12-րդ տուրում Դին Լիրենը սևերով հաղթեց Մամեդյարովին:
Այսօր, մարտի 25-ին մրցաշարում հանգստյան օր է:
Հավակնորդների մրցաշար, 12-րդ տուր
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) – Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) – Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 1:0
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) – Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) – Դին Լիրեն (Չինաստան)՝ 0:1
Մրցաշարային դրությունը 12-րդ տուրից հետո. Կարյակին, Կարուանա՝ 7-ական միավոր, Դին Լիրեն, Գրիշչուկ, Մամեդյարով՝ 6.5-ական, Կրամնիկ՝ 5.5, Սո՝ 5, Արոնյան՝ 4:
Հեղինակ -
Edgar Barsegyan