Հավակնորդների մրցաշար․ Երկրորդ տուրից հետո կա 3 առաջատար
Հավակնորդների մրցաշար․ Երկրորդ տուրից հետո կա 3 առաջատար

Բեռլինում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մարտի 11-ին կայացան երկրորդ տուրի պարտիաները։

Միակ հաղթանակը տարավ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, որը սպիտակներով ուժեղ գտնվեց ամերիկացի Ուեսլի Սոյից։ Լևոն Արոնյանը սևերով Ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ։ Հաղթող չէր եղել նաև Դին Լիրեն – Ֆաբիանո Կարուանա և Վլադիմիր Կրամնիկ – Սերգեյ Կարյակին պարտիաներում։

Երկրորդ տուրից հետո կա 3 առաջատար։

Հավակնորդների մրցաշար, երկրորդ տուր

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) – Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 0․5։0․5

Դին Լիրեն (Չինաստան) – Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0․5։0․5

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) – Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0․5։0․5

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) – Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 1։0

Մրցաշարային դրությունը. Կարուանա, Կրամնիկ, Մամեդյարով՝ 1․5-ական միավոր, Արոնյան, Գրիշչուկ, Դին Լիրեն՝ 1-ական, Սո, Կարյակին՝ 0․5-ական: