Հատուկ քրեակատարողական ծառայություն. Միխեիլ Սաակաշվիլին մեկուսարանում է միայն իր կամքով
Հատուկ քրեակատարողական ծառայություն. Միխեիլ Սաակաշվիլին մեկուսարանում է միայն իր կամքով

Հատուկ քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է, որ ԶԼՄ-ների կողմից տարածված այն տեղեկատվությունը, թե իբր Միխեիլ Սաակաշվիլին հաստատության ղեկավարության որոշմամբ մեկուսացվել է, իրականությանը չի համապատասխանում:

«Մենք պարզաբանում ենք, որ մեղադրյալ / դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլիին առաջարկվել է հաստատություն մտնելուն պես մնալ իր սենյակակցի մոտ, սակայն նա կտրականապես մերժել է, ինչը հաստատվում է համապատասխան փաստաթղթերով: Ըստ այդմ, Միխեիլ Սաակաշվիլիին միայնակ է խցում՝ իր իսկ որոշման հիման վրա:

Ինչ վերաբերում է այն մեղադրանքին, թե Սաակաշվիլիի թիմակիցները չեն կարողանում հանդիպել նրա հետ, դա սուտ է, և դա հաստատվում է նույնիսկ օրվա ընթացքում դատապարտյալ / մեղադրյալ Միխեիլ Սաակաշվիլիի մոտ բազմաթիվ այցերով, որոնք լուսաբանվում են նաև լրատվամիջոցների կողմից:

Ինչ վերաբերում է Միխեիլ Սաակաշվիլիի անձնական բժշկին, ապա նա արդեն մի քանի անգամ այցելել է Սաակաշվիլիին՝ որպես կողմնակի անձ: Հետեւաբար, նա պետք է դիմի քրեակատարողական ծառայություն՝ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով, այցելության համար եւ հիմնավորի իր հանդիպումը Միխեիլ Սաակաշվիլիի հետ: Սահմանված կանոնին համապատասխան, քրեակատարողական ծառայությունը կուսումնասիրի նրա դիմումը և կտեղեկացնի պատասխանի մասին», – ասված է քրեակատարողական ծառայության հաղորդագրության մեջ: