Հատուկ քննչական ծառայությունը կմիանա դատախազությանը
Հատուկ քննչական ծառայությունը կմիանա դատախազությանը

Հատուկ քննչական ծառայությունը կմիանա Վրաստանի գլխավոր դատախազությանը, այս տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են Հատուկ քննչական ծառայությունից։

Ինչպես նշել են Հատուկ քննչական ծառայությունում, լրացուցիչ մանրամասներ կհրապարակվեն օրենսդրական նախաձեռնությունը Վրաստանի խորհրդարանի բյուրոյին ներկայացնելուց հետո։

«Մենք հաստատում ենք, որ Հատուկ քննչական ծառայությունը կմիանա Վրաստանի գլխավոր դատախազությանը։ Լրացուցիչ մանրամասներ կհրապարակվեն Վրաստանի խորհրդարանին օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելուց հետո, որը մանրամասն կբացատրի փոփոխությունների անհրաժեշտությունը և ձևերը», – հայտնել են քննչական ծառայությունից։