Հատուկ դատախազն ավարտել է Թրամփի նախընտրական քարոզարշավի Ռուսաստանի հետ հնարավոր կապի հետաքննությունը

ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի Ռուսաստանի հետ հնարավոր կապի առնչությամբ հետաքննությունն ավարտվել է:

Այս մասին ամերիկյան մամուլը տեղեկացնում է՝ վկայակոչելով Արդարադատության դեպարտամենտի հայտարարությունը:

Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը երկրի գլխավոր դատախազին հանձնել է հաշվետվությունը, որի շուրջ աշխատում էր:

Այժմ Ամերիկայի Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Ուիլյամ Բարին և նրա խումբը կծանոթանան փաստաթղթին: