Հաշվի առնելով Ռիո դե Ժանեյրոյում ստեղծված բարդ իրավիճակը՝ Բրազիլիայում Վրաստանի դեսպանությունը կոչ է անում Վրաստանի քաղաքացիներին ցուցաբերել լրացուցիչ զգուշություն
Վրաստանի դեսպանությունը Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում կոչ է անում Վրաստանի քաղաքացիներին ցուցաբերել լրացուցիչ զգուշություն։ Այս մասին ասված է դեսպանության տարածած հաղորդագրությունում։
«Ռիո դե Ժանեյրոյում իրավապահ մարմինների կողմից իրականացված լայնածավալ գործողության և քաղաքի բարդ իրավիճակի (շարժման սահմանափակումներ, չվերթների գրաֆիկի փոփոխություններ, հանրային վայրերի և մշակութային օբյեկտների փակման) պայմաններում, Վրաստանի դեսպանությունը Բրազիլիայում հորդորում է Վրաստանի քաղաքացիներին պահպանել առավելագույն զգուշություն և խստորեն հետևել իրավապահ մարմինների կողմից սահմանված բոլոր կանոններին։
Անհրաժեշտության դեպքում կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել թեժ գծով՝
+55 61 3366 1101։»
Հիշեցնենք, որ Ռիո դե Ժանեյրոյում կազմակերպված հանցավորության դեմ ոստիկանության կողմից իրականացված մասշտաբային հատուկ գործողության ընթացքում զոհվել է առնվազն 60 մարդ, որոնց թվում՝ 4 ոստիկան։ Բրազիլիայի կառավարության տվյալներով՝ ձերբակալվել է առնվազն 56 մարդ։