Հասարակական տրանսպորտի գործի դնելու վերաբերյալ առայժմ խոսք չկա, որոշումը կընդունենք համավարակաբանների հետ միասին.Իրակլի Չիքովանի
Հասարակական տրանսպորտի գործի դնելու մասին առայժմ խոսք չկա, սա կապված է համավարակային իրավիճակի հետ և այդ որոշումը կընդունենք համավարակաբանների հետ միասին, – այս հայտարարությունը արել է վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին:
Ըստ նրա, վաղվանից հասարակական տրանսպորտը չի աշխատելու:
«Հասարակական տրանսպորտի գործի դնելու վերաբերյալ առայժմ խոսակցություններ չկան: Այս ամենը, ինչի մասին մենք հիմա խոսում ենք, չպետք է պատկերացնել որպես սահմանափակում: Սա այն իրականությունն է, որի հետ մենք ստիպված կլինենք ապրել առաջիկա ամիսներին: Սա ոչ միայն Վրաստանում, այլ ամբողջ աշխարհում է: Մենք ունենք նոր իրողություն, որը կենտրոնացած և կողմնորոշված է COVID 19-ը հսկողության տակ պահելու համար: Դա պետք չէ պատկերացնել որպես սահմանափակում, դա խթանում է, որ մենք երկրում այլևս չլինի վարակի տարածում և վարակվածների քանակը լինի շատ փոքր», – ասել է Իրակլի Չիքովանին: